Դեպի << Տոկիո - 2020 >>

10:25 - 16 Հուն, 2019

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեում հյուրընկալվեցին  ՀՀ –ում Ճապոնիայի դեսպանության երկրորդ քարտուղար Մեգումի Մայեկավան և հասարակայնության հետ կապերի ու մշակութային հարցերի բաժնի աշխատակից Գոռ Բադոյանը: Նպատակը 2020թ. Տոկիոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղեր մեկնող Հայաստանի պատվիրակությանը մարզահանդեսին առնչվող  հարցերում օգնելն էր:

Ճապոնիայի կառավարությունը << Հյուրընկալող քաղաք >> անվանումով ծրագիր է հաստատել, ըստ որի օլիմպիական խաղերի ընթացքում Հայաստանի պատվիրակությունը կհյուրընկալվի Ֆուկուսիմա նահանգում, կծանոթանա ծագող արևի երկրի մշակույթին,ազգային ավանդույթներին:

Ընդունելության ժամանակ ասվեց, որ ՀԱՕԿ –ը Տոկիոյում կայանալիք խաղերի կազմկոմիտեի հետ աշխատանքային կապերի մեջ է և ամեն բան ընթանում է համապատասխան ծրագրով:  Առջևում միջազգային վարկանիշային մրցաշարերն են, որոնց կմասնակցեն Հայաստանի մարզիկները: Հույս կա, որ մեր երկիրը  ներկայացուցչական կազմ կգործուղի խաղեր:

ՀԱՕԿ նախագահի խորհրդական Ա.Գրիգորյանը  նշեց , որ  ինքը հյուընկալվել է Տոկիոյում, մասնակցել է այնտեղ անցկացված ՄՕԿ –ի համաժողովին: Մասնակիցներին տանտերերն ուղեկցել են որոշ մարզակառույցներ: Տեղացիները հիացրել են իրենց հյուրասիրությամբ, բարությամբ , ջերմ վերաբերմունքով: Այդ ամենը հուշում են, որ  Ճապոնիայում կայանալիք ստուգատեսը կանցկացվի հաջողությամբ:

Ամառային օլիմպիական 32 –րդ խաղերը կսկսվի հուլիսի 24 –ին և կավարտվի օգոստոսի 9 –ին: Մասնակիցները կմրցեն 33 մարզաձևերից:

 

ՀԱՕԿ լրատվական բաժին

 

Այլ նորություններ